Հղիության և ծննդաբերության նպաստ

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում:Ես աշխատել եմ մի հիմնարկում 2010թ-ի օգոստոսի 2-ից մինչև 2012թ-ի հունվարի 31-ը, ստացել եմ 45000 դրամ աշխատավարձ, սակայն 2011թ-ի օգոստոսին 2-ին գնացել եմ արձակուրդ և օգոստոսի աշխատավարձս 2 օրվա համար կազմել է 5000 դրամ,իսկ 2012թ հունվարին ստացել եմ 66600 դրամ վերջնահաշվարկ: Այնուհետև 2012թ մայիսի 2-ից անցել եմ աշխատանքի այլ գործատուի մոտ և ստացել 50000 աշխատավարձ: 2012թ օգոստոսի 23-ից գնացել եմ ֆիզ արձակուրդ: Խնդրում եմ պատասխանեք ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ և ինչքան է կազմելու հղիության և ծննդաբերության նպաստը 5 և 6 օրյա աշխատանքի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:

0

Պատասխաններ


Դուք պետք է մուտք գործեք մեկնաբանություն թողնելու համար: