Հղիության և ծննդաբերության նպաստ

Բարև Ձեզ հարգելի ընկերներ:
Ես գտնվում են նպատակային արձակուրդում (մինչև 3 տարեկան երեխայի խնամք) և աշխատանքի եմ 2014 թվականի հունվարի 27-ին`այսինքն երեխայիս 3 տարին լրանալու հաջորդ օրը: Նորից եմ բալիկի սպասում, սակայն գործատուն կարծես թե հրաժարվում է վճարել իմ 140 օր հղիության և ծննդաբերության նպաստը, ինչպես վարվեմ ես և հետո 140 օրից հետո արդյոք ինձ կհասնի նպատակային արձակուրդ` մինչև 2-րդ երեխայիս 3 տարեկան դառնալը, այսինքն այդ երեք տարին կհաշվվի 2014թ-ից հետո, թե 2013թ.-ից հետո (2-րդ երեխայիս ծնվելուց հետո): Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:

1

Պատասխաններ


  1. 0 ձայն

    Հարգելի Astx, Ձեր հարցին ֆեյսբուքյան հաշվապահական էջերից մեկում պատասխանել է Կորյուն Պողոսյանը: Մեջբերում եմ.

    Համաձայն ժամանակավոր անաշխատունակության և հպաստների մասին ՀՀ օրենքի Հոդված 13-ի

    1. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:

    2. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

Դուք պետք է մուտք գործեք մեկնաբանություն թողնելու համար: